Լեհաստանը ռուսական գազի ևս մեկ փոխարինում է գտել
Advertisement 1000 x 90

Լեհաստանը ռուսական գազի ևս մեկ փոխարինում է գտել

Լեհաստանի PGNiG գազի պետական ընկերությունը հեղուկացված բնական գազի մատակարարման պարտավորագիր Է ստորագրել Միացյալ Նահանգների Cheniere ընկերության հետ: Այդ մասին ասված Է լեհական ընկերության հաղորդագրության մեջ: Պայմանագիրը նախատեսված Է 23 տարվա համար՝ մինչև 2042 թվականը:

Առաջին երեք տարում Լեհաստանը կստանա 0,73 միլիարդ խորանարդ մետր գազ, այնուհետև ևս 39 միլիոն խորանարդ մետր: PGNiG-ի հաղորդագրության մեջ գինը նշված չԷ. սոսկ ասված Է, որ այն մրցունակ Է: 2017 թվականի դրությամբ, Լեհաստանին պահանջվող 19,1 միլիարդ խորանարդ մետր վառելիքի ներմուծման 70 տոկոսը բաժին Է ընկել Ռուսաստանի «Գազպրոմին»:

Չորս միլիարդ խորանարդ մետրը երկիրն արդյունահանում Է ինքնուրույն՝ PGNiG-ի ուժերով: Վարշավան բազմիցս հայտարարել Է ռուսական վառելիքից կախվածությունը նվազեցնելու ցանկության մասին: Մասնավորապես, հոկտեմբերի կեսերին հեղուկացված բնական գազի մատակարարման քսանամյա պարտավորագիր Է ստորագրվել ԱՄՆ-ի Venture Global LNG-ի հետ:

 



Նման նյութեր