Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածների հետքերով հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածների հետքերով հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. shamshyan.com

Նոյեմբերի 9ժին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում՝ «1001 մանրուք» խանութի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի 35 RF 815 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների՝ պատկանում է սպանվածին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com