Հայտնի է դարձել պատճառը…
Դմիտրի Կիսելյովը հնարավոր է հեռանա «Вести недели» հաղորդաշարից: Այս պահին հեռուստաընկերությունում որոշվում է նրա հետ հետագա համագործակցության հարցը, – հաղորդում է «Вести»-ի աշխատակիցներից մեկը: Բանն այն է, որ ռուսական ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել հաղորդումներում նրա «հեղինակային» մոտեցումից, քանի որ դրա արդյունքում ՌԴ դիվանագետներին արտասահմանյան դեսպանատները ավելի հաճախ են հրավիրում բանավեճի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հունգարիայի ԱԳՆ Ռուսաստանի դեսպանից պատասխան էր պահանջել՝ «ռուսական ԶԼՄ-ում 1956 թ. իրադարձությունների վերաբերյալ վիրավորական արտահայտություններ թույլ տալու կապակցությամբ»: Ինչպես հայտնում է Associated Press-ը, հունգարական ԱԳՆ հայտնել է դեսպանին, որ Բուդապեշտը չի հանդուրժի, որ որևէ մեկը «ստորացնող հայտարարություններով ելույթ ունենա իրենց հեղափոխության և հերոսների մասին»:
Հունգարիայի ԱԳՆ հայտնել է, որ ռուսական ԶԼՄ-ը հունգարական ապստամբությունը որակել են իբրև «զանգվածային անկարգություններ», «առաջին գունավոր հեղափոխության» օրինակ, նկատի ունենալով, որ 2005 թ. Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխության» ակունքում եղել է ԱՄՆ:
svoboda2.com