Ասում են սերը տարիք չի հարցնում, սակայն պետք է շարունակել այս միտքը և ասել, որ սերը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև ազգություն: Ահա այս խոսքերի վառ ապացույցն են Wedding.am-ի այսօրվա հերոսները՝ հայ աղջիկը և հնդիկ երիտասարդը, ովքեր որպես իրենց սիրո ամենավառ ապացույց՝ հավերժ միասին երդում են տվել:
Ինչպես կարելի է հասկանալ լուսանկարներից՝ հարսանիքը անցել է հնդկական բոլոր ավանդույթների պահպանմամբ, հարսը կրել է հնդկուհի հարսների ավանդական զգեստ, ձեռքերը զարդարված են հինայով, նա կրում է ավանդական զարդեր… մի խոսքով, ամեն ինչ՝ ըստ ավանդույթի պահանջների:
www.wedding.am