Harper’s Bazaar-ը հրապարակել է 57-ամյա Շերոն Սթոունի գայթակղիչ լուսանկարները: Աստղը գնացել է այդ քայլին, որ կրկին բորբոքի մամուլի և հանրության կրքերը, հիշեցնի իր մասին: Վերջին տարիներին, Սթոունը ֆիլմերում գրեթե չի նկարահանվում: Նկարներին նայելիս, կարող եք մտածել, թե դե հա, իր նման անհոգ կյանքով ու հնարավորություններով մարդն ինչ ուզի կանի: Բայց դա այդպես չէ: 2001 թ. Շերոնը տառապում էր անևրիզմով, իսկ հետո փրկվեց արյան զեղումից:
Հիվանդանոցից դուրս գալուց հետո երկար ժամանակ կակազում էր, կաղում էր: Չէր կարողանում անգամ կարդալ: Ամուսինը հեռացել էր, որից հետո Շերոնը չկարողացավ խնամել որդեգիր զավակին:
Դերասանուհու փորձությունները այդքանով չսահմանափակվեցին: Վնասվել էր ողնաշարի արյունատար անոթը: Ներքին արյունահոսությունը շարունակվեց երկու տարի, այնքան ժամանակ, մինչև 22 պլատինե օղակաձև փաթույթները, որը երկար վիրահատության արդյունք էր, դրական ազդեցություն ունեցան:
Դրանից հետո նա հասկացավ, որ սեքսուալությունը միայն արտաքին կաղապար չէ: «Եթե չհավատայի, որ սեքսուալությունը «Հիմնական բնազդը» ֆիլմի կերպարն է, հիմա շատ բարդ կլիներ ապրել: Զգում եմ, որ իմ ԴՆԹ փոխվել է, ուղեղս այլ կերպ է աշխատում: Փոխվել է համի զգացողությունը, ալերգիան անցել է, բայց տեղը մեկ այլ ալերգիա է…»:
Դերասանուհին եզրակացնում է. «Կատարելությունը՝ պատրանք է, որն ուղեկցում է բոլոր տարիքներում: Հիմա 57 եմ, բայց ինձ ավելի լավ եմ զգում, քան 1990 թ. Playboy-ի առաջին ֆոտոսեսիայի ժամանակ»:
utiliter.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը