Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացավ 3-րդ տուրը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում մրցում էր սև խաղաքարերով: Այս անգամ էլ պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:
Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև կընթանա ս. թ. նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը: