Իսկ եթե շրջափակմանը միանան Իրանն ու Վրաստանը: Կարծում եք՝ անհնա՞ր է. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իսկ եթե շրջափակմանը միանան Իրանն ու Վրաստանը: Կարծում եք՝ անհնա՞ր է. lratvakan.am

Սահակաշվիլին կամաց-կամաց վերադառնում է Վրաստան: Եթե դա տեղի չունենա այս ընթացիկ ընտրությունների արդյունքում, ապա հաջորդ անգամ հաստատ հետ կգա ու կվերադարձնի Վրաստանը թուրք-ադրբեջանական քաղաքական ուղեծիր:

Իսրայելը շարունակում է օգտագործել Ադրբեջանը հակաիրանական իր ռազմավարության մեջ, ինչին Թեհրանն ակնհայտորեն պատասխանելու է Իսլամական հեղափոխությունն Ադրբեջան արտահանելով, ինչի արդյունքում կվերանան 2 երկրի միջև եղած բոլոր հակասությունները, որոնց շնորհիվ մեր երկիրն այս էլ 30 տարի կարողանում էր մանևրել:

Եվ այսպես՝ եղբայրացած Ադրբեջանն ու Իրանը մի կողմից և վերաեղբայրացած Թուրքիան ու Վրաստանը մյուս կողմից… և միակ բանը, որ խանգարելու է տարածաշրջանի բարօրությանն ու երջանկությանը՝ մենք ենք:

Եթե սրա հավանականությունը գոնե 1% է (իրականում հավանականությունը, իհարկե, շատ ավելի բարձր է), ապա մենք ազգովի այլ խնդիր չունենք, քան մոբիլիզացվելը, պատրաստվելն ու հակաքայլեր մշակելը:

lratvakan.am



Նման նյութեր