Պորտուգալիայի լողափերից մեկում 21-ամյա ավստրալացի սերֆեր Ռասել Բիրկի՝ վիթխարի ալիքի տակ մնալու պահը հայտնվել Է տեսահոլովակում:
Կադրերում երեւում Է, որ սերֆերն իրեն պահում Է ալիքի կատարին, իսկ ապա ընկնում՝ հայտնվելով ջրի վիթխարի զանգվածի տակ: Այդ պահին հիդրոցիկլով Բիրկին օգնության Է շտապում մի այլ սերֆեր, որն Էլ նրան դուրս Է բերում ցամաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: