Բեռնի Հաղորդակցուղիների թանգարանում բացվել Է «լռությանը» նվիրված ցուցահանդես: Ցուցադրանքը կաշխատի մինչեւ 2019 թվականի հուլիսի 17-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Euromag-ը:
Թվային դետոքսի հայեցակարգն այժմ շատ ակտուալ Է, ուստի Բեռնի թանգարանն առաջարկում Է թեկուզեւ որոշ ժամանակ վերանալ ամեն ինչից եւ իրեն շրջապատել լիակատար լռությամբ:
Կազմակերպիչների տեսանկյունից՝ լիակատար լռությունը միաժամանակ գրավում Է ու վախեցնում, եւ ցուցահանդեսն առաջարկում Է այդ թեման ուսումնասիրել ավելի խորը եւ լույս սփռել աղմուկի, անդորի եւ լռության միջեւ հասարակական ու պատմական հավասարակշռության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: