![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/11/46221942_1453554944747018_6385495399867613184_n.jpg)
Յունեսկոնյի համամարդկային արժեքների ցանկում Հայաստանից ներառված են երեք հուշարձանախմբեր։ Դրանք են Էջմիածնի Մայր Տաճարը հարակից եկեղեցիների և Զվարթնոցի տաճարի հետ միասին, Գեղարդավանքը և վերին Ազատի հովիտը և Հաղպատի ու Սանահինի վանքերը։ Վերջիններս Յունեսկոյի կայքում ներկայացված են որպես Բյուզանդական։ Խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնվել է, տարբեր ժամանակ պաշտոնավարած մշակույթի նախարարներին տեղյակ է պահվել, սակայն ապարդյուն։ Խնդրում ենք արձագանքել բոլորին, ովքեր կարող են օգնել այս հարցի լուծմանը։
Ստորև տեղադրում ենք Յունեսկոյի պաշտոնական էջի հղումը։
Շնորհակալություն
Լուսանկարի հեղինակ՝ Վահե Աղամյան — с ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.