Աղանդավոր Սաշիկի նեղսրտած ելույթները ոմանց դրդել են եզրակացնել, որ Կյանքի Խոսքը սկսել է Փաշինյանի մեջքին հելնել: Ես էլ հույս ունեմ, որ այդ առճակատումը ինչ-որ փուլում տեղի կունենա, բայց այդ փուլը դեռ չի եկել: Վարչապետի նախկին գործավարը, որն ԱԱԾ-ի սպառնալիքով որորշել էր իր աղանդի համար բիզնես խլել, պարզապես գցվել է հենց իր իսկ աղանդի կողմից, քանի որ իր հետ ասոցացվող ռեպուտացիոն ռիսկը շատ մեծ էր:
Այդ ռեպուտանցիոն ռիսկերը կառավարելուն Կյանքի Խոսքը շատ լուրջ է վերաբերվում և, ըստ այդմ, Փաշինյանի կառավարությունն է դրան լուրջ վերաբերվում: Բանը հասել է նրան, որ Կյանքի Խոսքի «պատվերով» քրեական գործ է հարուցվել Հայաստանի խոշորագույն ԶԼՄ-ներից մեկի՝ Blognews.am-ի դեմ: Ընդ որում, մամուլի որոշ հրապարակումների համաձայն, այդ գործը Փաշինյանի խորհրդականի ուղիղ հսկողության տակ է: Նրանք այնքան սրտնեղած են, որ նույնիսկ բացահայտ ապօրինության են դիմել քրեական հետապնդումը կազմակերպելիս: Քրեական գործով զբաղվում է Ոստիկանությունը, մինչդեռ օրենքով այս կարգի գործերը ԱԱԾ-ն է քննում:
Նենց որ, ժողովուրդ ջան, ժամանակից շուտ մի ուրախացեք: Կյանքի Խոսքը շարունակում է մնալ «Հեղափոխություն» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերը: Հենց որ նրանք դուրս գան «պրոյեկտից», դուք դա միանգամից կզգաք՝ թե համացանցում և թե ռեալ կյանքում ադեկվատության կտրուկ աճից: Ըստ ամենայնի, դա տեղի կունենա, եթե հանկարծ Փաշինյանը հայանպաստ դիրք ընդունի Արցախի հարցում ինչը ներկա պահին անհավանական է: