«Միշտ մասնակցել եմ ընտրություններին՝ չափահաս դառնալուց հետո։ Կարող եմ ասել, որ երբեք քվես ստացած կուսակցությունը ու անհատը չի արդարացրել իմ սպասումները, բայց իմ ոչ մի տված քվեի համար այնքան չեմ ափսոսում, որքան վերջին խորհդրանական ընտրություններինը, որը բաժին հասավ Ելք դաշինքին։
Երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ես այն չէի սիրում, թեև ունեի այդ կուսկացության անդամ ընկերներ ու բարեկամներ։ Չէի սիրում ոչ թե միֆերի ու լոլոների համար, այլ դրա գործունեությունում առկա, ըստ իս, արատավոր ու սխալ դրվագների համար։ Հիմա ես ավելի մեծ հակակրանք եմ զգում ՔՊ/Իմ քայլի նկատմամբ, որովհետև այն ամեն վատը, որ կար ՀՀԿ-ում բազմապատիկ մասշտաբներով ականատես ենք լինելու նոր խորհրդարանական մեծամասնությունում։
Ես չեմ կարող որևէ լավ բան ակնկալել մի ուժից, որը երեսպաշտության մաստեր կլաս ցուցաբերելով, բառիս բուն իմաստով, հակաեկեղեցական գործունեություն է ծավալում մի ձեռքով, իսկ մյուս ձեռքով փշի-փշի է անում աղանդավորների։ Քաղաքական ուժը կարող է սխալներ թույլ տալ տնտեսական հարցերում, քաղաքական հարցերում, տո անձնային մակարդակում էլ, դա գլոբալ պատկեր չի փոխում, բայց կան բաներ, որոնք բարուց ու չարից անդին են ու հենց այդ բաներն եմ ես տեսնում նոր ձևավորվող քաղաքական մեծամանությունում։
Ներողություն եմ խնդրում, որ 2017-ին ես էլ եմ նպաստել նրան, որ սրանք պառլամենտ մտնեն»,- իր էջում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը։