Նոյեմբերի 25–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2018»–ը, որին Հայաստանը կներկայացնի Լևոնը` համանուն երգով։ 12-ամյա երգիչն այսօր ունեցել է իր առաջին հանդիպումը լրագրողների հետ ու պատմել սպասվող ելույթի մասին։ Ասուլիսի մյուս բանախոսները Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավարներ Դավիթ Ծերունյանն ու Անուշ Տեր–Ղոկասյանն էին։
Վաղը Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մինսկ։ Սա նրանց առաջին ճանապարհն է «Եվրատեսիլ»` պատվիրակության ղեկավարի կարգավիճակում։ Ասում են` երկար են աշխատել Հայաստանը մրցույթում հավուր պատշաճի ներկայացնելու համար։
Մրցույթի հայաստանյան պատվիրակ Լևոնը 12 տարեկան է, ծնվել է Արցախում, սակայն 4 տարի է` ապրում է Մոսկվայում։
«Ես շատ եմ սիրում խաղալ ֆուտբոլ, երգել ու պարել։ Երգում եմ 3 տարեկանից, պրոֆեսիոնալ երգով զբաղվում եմ 6 տարեկանից»,– իրե ներկայացրեց Լևոնն ու հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարվա մասնակցի` Միշայի, «Մանկական Եվրատեսիլ» մեկնում է առանց թալիսմանի։ –Թալիսմանը մի բան է, որը մարդն է պատրաստում իր ձեռքով։ Դա ոչինչ չի փոխում։ Ես թալիսման չունեմ»։
Ամբողջը՝ life.tert.am կայքում