Ինչպես հայտնի է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։ Այդ երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազի խիստ արձագանքը բացասաբար է ընդունվել հայաստանյան շրջանակներում:
Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյաննայդ առնչությանբ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բելառուսի ԱԳՆ արձագանքը պարունակում էր մեր հանդեպ վիրավորանք ու մեծամտություն։ Ու սա վիրավորանք է յուրաքանչյուրիս՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ինչպես վիրավորանք էր յուրաքանչյուրիս, օրինակ, Լապշինի ձերբակալումն ու արտահանձնումն Ադրբեջանին։
Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»։