Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». aravot.am
Advertisement 1000 x 90

Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». aravot.am

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները և պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար», նշում է Դավիթ Շահնազարյանը

Նոյեմբերի 16-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ հարձակում է սկսվել պետական կառույցների, ինստիտուտների, կարևորագույն արժեքների վրա.

«Առաջին հերթին եկեղեցին նկատի ունեմ, անընդհատ եկեղեցու վրա հարձակումներ են, կաթողիկոսի հրաժարական են պահանջում, օրինակ` Ազգային ժողովում քննարկում է գնացել, և շատերը դեմ են եղել, որպեսզի կաթողիկոսը պետական պաշտպանության կարիք ունենա, նույնիսկ հայտարարել են, թե «կաթողիկոսին պետք չէ պաշտպանել ժողովրդից»: Իհարկե՝ պետք է: Կաթողիկոսին նախևառաջ պետք է պաշտպանել իշխանության կողմից հովանավորվող աղանդավորների կողմից: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք գնում՝ «ժողովրդից պետք չէ պաշտպանել կաթողիկոսին», ուրեմն, ընդհանրապես որևէ կարիք չկա «ժողովրդի վարչապետին» պաշտպանել ժողովրդից: Սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ քննարկման հարց է:

Ներկայիս իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում, «հեղափոխականները»՝ դեմ են քվեարկում, որպեսզի արգելվի եկեղեցիների տարածքում քաղաքական ցույցեր կազմակերպելը, ասում են՝ «թող անեն»: Վերջերս դեպքեր եղել են, որ իշխանությունը բացահայտ ձևով չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Համացանցում տեսել եմ, որ եկեղեցիներից մեկի բակում նման աղանդավորներից մեկին հոգևորականներից մեկը հարվածեց, ես նրան ողջունում են: Նշեմ, որ ես բռնության կողմնակից չեմ, ես ինքնապաշտպանության կողմնակից եմ, բռնությանը դեմ եմ ընդհանրապես: Բայց սա գիտե՞ք ինչի է բերելու, երիտասարդական խմբեր են հայտնվելու, որոնք շատ շուտով բռնությամբ են այդ հարցերը լուծելու, պետությունը դա խրախուսում է: Այսօր ներկայիս իշխանությունները նույնիսկ հարձակումներ են սկսել արվեստի նկատմամբ: Հիշում եք չէ՞, ինչպես 1918թ.՝ «ամեն ինչ պետք է լինի հեղափոխական…»: «Հեղափոխականությունն» ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ հնի ոչնչացում, նորի ստեղծում: Ոչնչացումն առայժմ ներկայիս իշխանության մոտ ստացվում է»:

Ամբողջական հոդվածը` aravot.am



Նման նյութեր