Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վճռական չեն, ժամանակին ընտրություն կատարելու անկարողությունը կարող է վկայել անձնական սահմանների բացակայության մասին: Երկվորյակները հաճախ չեն իմանում, թե ինչ են ուզում կամ ինչ են ցանկանում անել, նրանց համար ավելի հեշտ է, երբ որևէ այլ մեկն է որոշում կայացնում իրենց փոխարեն: Եթե դուք ժամանակի մեծ մասը ծախսում եք՝ անելով այն, ինչ ցանկանում են մյուսները, կամ նրանց խնդրում եք որոշումներ կայացնել ձեր փոխարեն, դուք ենթարկվում եք ինքներդ ձեզ կորցնելու վտանգին: Խնդիրն այն չէ, որ Երկվորյակները չեն կարողանում ինքնուրույն գործել, պարզապես նրանք սիրում են պատասխանատվությունը դնել այլ մարդկանց ուսերին:
Խեցգետին: Շատ են վախենում նեղացնել, խոցել մարդկանց, այդ պատճառով համաձայնում են նրան, ինչ չեն ցանկանում անել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհանգստանում են, որ «ոչ» ասելու դեպքում կկորցնեն մտերիմ ընկերոջ, կփչացնեն անձնական հարաբերությունները, կամ բոլորը երես կթեքեն իրենցից: Նրանք, ամենայն հավանականությամբ, իրենց կսահմանափակեն որևէ բանում կամ գործարքի կգնան սեփական խղճի հետ, միայն թե մարդիկ դժգոհ չլինեն:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, ինքնավստահ, բայց դա չի նշանակում, որ նրանք ուշադրություն չեն դարձնում մյուսների վրա՝ ցանկանալով, որ իրենց օգնեն որոշումներ կայացնել: Լիդերները մշտապես լավ բաներ են անում մարդկանց համար, երբեմն իրենց զոհաբերում պահանջներին: Առյուծները մշտապես անում են այն, ինչի մասին իրեն խնդրում են, ինչի արդյունքում նրանք շատ քիչ ժամանակ են ունենում իրենց կյանքով ապրելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների անձնական հետաքրքրությունները մշտապես ցուցակի վերջնամասում են, և նրանք հաճախ են իրենց հարց տալիս, թե ինչու են ամբողջությամբ սպառված զգում օրվա ավարտին:
Կշեռք: «Այո» ասում են շատ ավելի հաճախ, քան անհրաժեշտ է: «Ոչ» ասելը նրանց համար տանջալից է, գրեթե անհնար: Կշեռքներին մշտապես տանջում է մեղքի զգացումը նույնիսկ ամենափոքր քայլի համար, որոնց վրա մյուսները կարող են նույնիսկ ուշադրություն չդարձնել: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատասխանատվություն են զգում մյուսների երջանկության համար: Նրանք վախենում են հիասթափեցնել մարդկանց, ինչի հետևանքով գերադասում են համաձայնել շատ բաների հետ:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ և արագ են ծանոթություններ ձեռք բերում, բաց թողնում մարդկանց ստուգելու հնարավորությունները, չափազանց անկեղծ և ուղիղ դառնում, կիսվում չափազանց անձնական թեմաներով: Մյուս կողմից՝ Աղեղնավորների համար երբեմն ավելի հեշտ է կիսվել նրա հետ, ում գրեթե չի ճանաչում:
Ձկներ: Գրեթե բոլոր Ձկները մերժվելու, լքված լինելու վախ ունեն, ինչը մեծապես ազդում է նրանց վարքագծի վրա: Նրանք անում են ամեն բան՝ մարդկանց դուր գալու համար, նույնիսկ, եթե դա ենթադրում է գործողություն, որը չեն ցանկանում անել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են մյուսների պահանջները վեր դասել սեփականից: Չեն կարողանում «ոչ» ասել, քանի որ վախենում են, որ դիմացինը կարող է զայրանալ կամ պարզապես լքել իրենց: Հարկավոր է սահմաններ գծել՝ ավելի ապահով և վստահ լինելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը