Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որի ջանքերով վերջերս ԱՄՆ-ում ազատություն է ստացել թմրանյութերի տարածման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնը, մասնակցել է քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցով համաժողովին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա աստղը եղել է Variety’s Criminal Justice Reform համաժողովի շրջանակում ելույթ ունեցող գլխավոր հյուրերից մեկը:
Պարբերականը նկատում է, որ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղն այս առիթով ամբողջովին սևազգեստ է եղել:
Միջոցառմանը հրավիրված է եղել նաև Ջոնսոնը, որը ոգևորված է եղել իր ազատության համար պայքարած աստղին նորից տեսնելու առիթով:
Հայտնի է, որ Քարդաշյանը միացել է Ջոնսի հիմնած #cut50 կազմակերպությանը, որի նպատակն է ԱՄՆ 50 նահանգներում նվազեցնել կալանավորների թիվը:
Կազմակերպությունը համագործակցում է նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ՝ այս հարցով օրինագծի մշակման շուրջ: