Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն ցանկանում Է քաղաքի պատմական կենտրոնն ամբողջությամբ տրամադրել հետիոտներին: Նա առաջարկում Է լրջորեն սահմանափակել կամ արգելել ավտոմեքենաների երթեւեկությունը Փարիզի չորս կենտրոնական օկրուգներում: Այդ մասին հայտնել Է «Եվրո Պուլսը»:
Ըստ որում սահմանափակումների գործողության գոտու մեջ են հայտնվում գլխավոր տեսարժան վայրերը. ինչպիսիք են Ելիսեյան դաշտերը, Լուվրը եւ Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ մտահղացումը կիրագործեն հաջորդ մունիցիպալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2020 թվականին: Մինչ այդ Փարիզում կշարունակեն գործել հանգստյան օրվա հետիոտնային գոտիները. պատմական կենտրոնի տարբեր մասերում կիրակի օրերին կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը: 2018 թվականին նման փորձեր են կատարվել ամիսը մեկ անգամ, իսկ 2019 թվականին քաղաքապետարանը պլանավորում Է հանգստյան օրվա հետիոտնային գոտիներ սահմանել ամեն շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: