Սթիվի Ուանդերն ասում է… vnews.am
Advertisement 1000 x 90

Սթիվի Ուանդերն ասում է… vnews.am

Մենք բոլորս ընդունակություններ ունենք, տարբերությունն այն է, թե ինչպես ենք օգտագործում դրանք:

Եթե սիրտ ունես, ապա սիրիր ինչ-որ մեկին, իսկ եթե մեծ սիրտ ունես, ապա սիրիր բոլորին:

Երաժշտությունն ինքն իրենով մի աշխարհ է այնպիսի լեզվով, որը բոլորս ենք հասկանում:

Եթե մարդ չի կարողանում «օգտագործել» աչքերը, դեռ չի նշանակում, որ չի կարողանում տեսնել:

Այն Աստվածն, ում ես ծառայում եմ, ասում է, որ անհնարին բառն անընդունելի է:

Ատելությունը գիտի, որ սերն է իր բուժումը:

Չես կարող կյանքդ կառուցել այլ մարդկանց սպասելիքները հիմք դարձնելով:

Վախն է քնեցնում երազները:

Երաժշտությունը կարող է սահմանել մեր մտահորիզոնը: Իսկ իմ միտքն ուզում է տեսնել մինչև անվերջություն:

Ժամանակը երկար է, բայց կյանքը՝ կարճ:

Մարդիկ կարող են մտերմությունը շփոթել սիրո հետ:

Տարբեր մարդկանց միտքը տարբեր տարիքում է հասունանում:

Այսօրվա աշխարհին ավելի շատ սեր է հարկավոր:

Իսկ գիտեի՞ք, որ իրական սերը ոչինչ հաշվի չի առնում:

vnews.am