Հայ գործարար Արարատ Նազարեթյանի 18-ամյա դուստրը` Կարինան, ոչ սովորական ֆոտոշարք է ներկայացրել` արված Ճնճղուկի լեռներում։
Ֆոտոսեսիան արվել է առյուծի ձագի (կորյուն) մասնակցությամբ` ոստիկանական մեքենայի ֆոնին, գրում է Մաշ տելեգրամ ալիքը։
Կարինա ՆԱհապետյանի լուսանկարը
Աղբյուրի տվյալներով` Կարինա Նահապետյանի հայրը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով։ Նշվում է, որ հոր ազդեցությունն օգտագործելով` աղջիկը կարողացել է ձեռք բերել առյուծին և «2019» համարով ոստիկանական մեքենան։
ՌԴ ՆԳՆ–ում աղջկա ֆոտոշարքը «չեն գնահատել», նրանք փորձում են պարզել` ոնց է աղջկան հաջողվել ձեռք բերել ոստիկանական մեքենա։ Հնարավոր է` աղջկան վարչական տույժի ենթարկեն։