«Առյուծի ձագը մեզ չի պատկանել». հայ գործարարը պարզաբանում է դստեր աղմկահարույց լուսանկարը
Advertisement 1000 x 90

«Առյուծի ձագը մեզ չի պատկանել». հայ գործարարը պարզաբանում է դստեր աղմկահարույց լուսանկարը

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գործարար Արարատ Նազարեթյանը մեկնաբանել է դստեր՝ 18-ամյա Կարինայի՝ ոստիկանական մեքենայի ֆոնին արված լուսանկարը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:

«Առյուծի ձագը մեզ չի պատկանել: Պարզապես մարդիկ են զբոսնել Վորոբյովյան բլուրներում, նրանց է պատկանել: Խնդրել է լուսանկարվել: Առյուծի ձագի հետ շատերն են լուսանկարվել»,- ասել է գործարարը «360» հեռուստաալիքի հետ զրույցում:

Գործարարը հավելել է, որ ոստիկանական մեքենան ևս գտնվել է Վորոբյովյան բլուրներում:

mamul.am