Արտակարգ իրավիճակ Պռոշյան գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են, որպեսզի անասնագողերը հայտնաբերվեն. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ Պռոշյան գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են, որպեսզի անասնագողերը հայտնաբերվեն. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչև այսօր չի հայտնաբերել անասնագողերին։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացենք այն ժամանակ, մինչև հայտնաբերվեն անասնագողերը։

Նշված հատվածում երթևեկությունը փորձում են կարգավորել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ, երթևեկությունը միակողմանի դարձել է, սակայն դա հարցի լուծում չէ։ Գյուղացիներն ասում էին նաև, որ վերջին անասնագողության դեպքը տեղի է ունեցել երեկ, և գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, ու ամեն մի խոշոր եղջերավոր անասունը կարժենար 400-450 հազար դրամ։

shamshyan.com