«911» ծառայությունն այսօր` նոյեմբերի 26-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում, «Օդալեն» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանից դուրս եկող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
ԱԻՆ փրկարար ծառայությունը պարզել է, որ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան գտնվել է «ԳԱՍՄ ՍՊԸ» գազալցակայանում։
Ավտոմեքենայի վարորդը՝ 1984 թ ծնված Ա. Մ.–ն, և գազալցակայանում գտնվող այլ անձինք չեն տուժել։
Հրդեհը մեկուսացվել և մարվել է 10:14-ին:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչը, վարորդի խցիկն ամբողջությամբ և երկու անվադողերը։