ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին։
yerkir.am-ի փոխանցմամբ՝ լրագրողի դիտարկմանը, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ հրավիրվելու են ֆուտբոլի իրական մասնագետներ, Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց. «Ես խորհուրդ կտամ նրան զբաղվել ատամնաբույժի գործունեությամբ։ Սպորտի նախարարն իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի գործերին։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին։ Եթե նա այդպիսի բան փորձի անել, ապա կպատժվի օրենքով»։