Գոդարի և Պազոլինիի հետևորդ Բերտոլուչին իր կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է անցած դարի 60-ականներին, սակայն 1970 թվականին նրան համաշխարհային հայտնիություն բերեց «Կոնֆորմիստ» ֆիլմը։
Իտալական La Repubblic թերթը նոյեմբերի 26-ին տեղեկացրեց, որ Հռոմում, երկարատև հիվանդությունից հետո, մահացել է իտալացի ռեժիսոր, դրամատուրգ, բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին։
«Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Սեզար» մրցանակների դափնեկիրը 2014 թվականին Նոբելյան մրցանակակիրների գագաթաժողովի Խաղաղության մրցանակ ստացավ` մարդու իրավունքների պաշտպանության գործում իր ունեցած ներդրումի համար։
Գոդարի և Պազոլինիի հետևորդ Բերտոլուչին իր կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է անցած դարի 60-ականներին, սակայն նա համաշխարհային հայտնիություն վաստակեց 1970 թվականին, «Կոնֆորմիստ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո։
Sputnik Արմենիան ընտրել է մեծ ռեժիսորի 5 կուլտային ֆիլմերը, որոնք անջնջելի հետք են թողել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։
«Կոնֆորմիստ» (1970)
Բեռնարդո Բերտոլուչիին հայտնիություն բերած ֆիլմը պատմվում է մի հերոսի անունից, որին գերմանացիները հանձնարարել են կազմակերպել փարիզեցի պրոֆեսոր–հակաֆաշիստի, իր նախկին ուսուցչի, սպանությունը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am