Եթե Արցախի պատերազմում չհաղթեինք, այս պայքարի անհրաժեշտությունը հաստատ չէր լինի․ ազատամարտիկն արձագանքում է Սասուն Միքայելյանին. 1in.am
Advertisement 1000 x 90

Եթե Արցախի պատերազմում չհաղթեինք, այս պայքարի անհրաժեշտությունը հաստատ չէր լինի․ ազատամարտիկն արձագանքում է Սասուն Միքայելյանին. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, երեկ նախընտրական քարոզարշավի մեկնարկին Սասուն Միքայելյանը հայտարարել է․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Ինչպե՞ս եք գնահատում, որ թավշյա հեղափոխությունը Արցախի հերոսամարտից ավելի կարևոր է գնահատվում։

-Իհարկե, այս հաղթանակը շատ կարևոր էր մեր ազգի համար, բայց Արցախը մեկ ուրիշ արժեք է, և սա ընդամենը նրա շարունակությունն է։ Մենք այդ հաղթանակն ամրագրելու խնդիր ունենք։ Այսինքն՝ ի դեմս այս հաղթանակի՝ մենք հնարավորություն ունենք այն ամբողջ նպատակները, հանուն որի մենք ազգովի պայքարել ենք, հիմա հնարավորություն ունենք իրականացնելու, որովհետև նախորդ իշխանության ժամանակ այդ արժեքները չէին գնահատվում։ Եվ սրանք իրար հետ համեմատելի չեն, սրանք փոխկապակցված, իրար լրացնող հաղթանակներ են, այսինքն՝ Արցախյան պատերազմը դրսի թշնամու դեմ էր, սա երկրին վտանգ ներկայացնող իշխանությունների դեմ էր։ Մեր երկիրը, մեր պետականությունը պահպանելու խնդիր կար։ Եվ առավելություն տալ այս հաղթանակին․․․ իբրև զինվորական՝ ես որևէ բան Արցախյան հերոսամարտի հետ չէի համեմատի։ Եվ սրա ուշանալը կարելի էր ուղղել, նրա ուշանալն աններելի կլիներ։

-Այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք, երբ այսպիսի միտք է արտահայտում իշխանության ներկայացուցիչը։

-Ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում, պարզապես Արցախի հերոսամարտի հետ որևէ բան չի կարելի համեմատել։ Իսկ այսօրվա հաղթանակն էլ իր յուրահատուկ արժեքն ունի։ Այս երկուսն էլ մեր ազգի համար շատ կարևոր են, բայց պետք է արձանագրել, որ եթե այն հաղթանակը չլիներ, սա հաստատ չէր լինի։ Եթե Արցախի պատերազմում չհաղթեինք, այս պայքարի անհրաժեշտությունը հաստատ չէր լինի։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր