Ամենամեծ թերությունս ճշտախոսությունն է, որն ինձ միշտ խանգարում է, բայց այլ կերպ էլ չեմ կարող. Արփինե Կոշտոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամենամեծ թերությունս ճշտախոսությունն է, որն ինձ միշտ խանգարում է, բայց այլ կերպ էլ չեմ կարող. Արփինե Կոշտոյան. life.panorama.am

Դիզայներ Արփինե Կոշտոյանը նշեց է իր ծննդյան 25-ամյակը, և այդ առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել տոնական բլից հարցերին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

– Ամենահիշարժանն այս տարին է, քանի որ առաջին անգամ մայրիկի կարգավիճակում եմ տարեդարձս նշում: Թեև անցյալ տարին ևս հիշարժան էր՝ այն ժամանակ էլ բալիկիս էի սպասում:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Ճակատագրական էր 24-ը: Այդ տարիքում ամուսնացա, բալիկիս ունեցա ու գործնական մեծ հաջողություններ գրանցեցի:

 Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Կրկին բալիկիս մասին պետք է խոսեմ (ժպտում է): Ամենալուսավոր պահը տղայիս հետ առաջին հանդիպումն էր:

– Կինն ու տարիքը հակամարտության մեջ, ձեր մեջ ո՞վ է հաղթում:

– Կարծում եմ՝ կինը միշտ պետք է լինի խնամված, ժպտառատ, երջանիկ, այդ պարագայում տարիքը կմոռանա:

– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Անհամեստ չեմ ուզում հնչի, բայց ինձ սիրում են իմ բարիության, իմ դրական տեսակի համար, ես միշտ ժպտում եմ և շրջապատողներիս էլ դրանով լավ էներգիա ու ջերմություն եմ հաղորդում:

– Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:

– Ճշտախոսությունը, որն ինձ միշտ խանգարում է, բայց այլ կերպ էլ չեմ կարող:

– Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:

– Գուցե մեծամտություն թվա, բայց իմ կյանքում ոչինչ էլ չէի փոխի: Փառք Աստծո, իմ կյանքում ամեն ինչ իմ պլաններին համապատասխան է ընթացել, կատարվել են իմ բոլոր երազանքները: Ունեցածիս շատ գոհ եմ, ուզում եմ ամեն ինչ հենց այսպես էլ մնա:

– Կյանքն ի՞նչ գույն ունի ձեզ համար:

– «Ամպագույն»՝ մաքուր, ջինջ, բարի ու ներդաշնակ. սա իմ ամենասիրելի գույնն է:

– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Դեպի վերելքներ: Ես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար, դրանք պահպանելով՝ շարժվում եմ առաջ:

life.panorama.am



Նման նյութեր