Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին արգելվել է հեծանիվով գնալ աշխատանքի
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին արգելվել է հեծանիվով գնալ աշխատանքի

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն այլևս իրավունք չի ունենա հեծանիվով գնալ աշխատանքի, հայտնում է Daily Mail պարբերականը։

Ինչպես բացատրել են Լոնդոնի ոստիկանությունից, որը սահմանել է արգելքը, նման ուղևորությունները վտանգավոր են Ջոնսոնի համար, քանի որ իր նոր պաշտոնում նա դարձել է ահաբեկիչների գլխավոր թիրախը։

Լոնդոնի քաղաքապետ աշխատելու տարիներին Բորիս Ջոբսոնն աշխատավայր էր գնում միայն հեծանիվով։ Հաղորդվում է, որ Ջոնսոնը զայրացել է արգելքից, սակայն համաձայնել է օգտվել ծառայողական ավտոմեքենայից։

168.am



Նման նյութեր