Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր):
Հայ մարզիկը Ռուսաստանի Սամարա քաղաքում կմասնակցի «Битва на Волге» մրցաշարին:
Նրա մրցակցի մասին տեղեկատվությունը կլինի առաջիկա օրերին:
Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը MMA-ում իր նորամուտը նշել է այս տարվա մայիսին Ռոստովում կայացած Fight Nights Global մրցաշարում և հաղթանակ տարել իրանցի մարզիկի նկատմամբ: