Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է համր տղան խանգարում Հռոմի պապին ելույթ ունենալ:
Ֆիքսված կադրերում երևում է, որ երեխան բարձրանում է աստիճաններով, մոտենում հանդիսավոր հանդերձով կանգնած պահակին ու սկսում քաշքշել նրա հագուստը:
Վատիկանյան հսկայական դահլիճում ելույթ ունեցող Ֆրանցիսկոս պապը երեխայի արածին ժպիտով է հետևել ու ասել. «Թողեք երեխան խաղա»:
Այնուհետև փոքրիկը մոտեցել է Պապին ու սկսել նրա շուրջ վազվզել: