«Վարչապետն իր այսօրվա հայտարարությամբ ապացուցեց, որ նրան պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախից ու արցախյան հակամարտության կարգավորումից». Hraparak.am
Advertisement 1000 x 90

«Վարչապետն իր այսօրվա հայտարարությամբ ապացուցեց, որ նրան պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախից ու արցախյան հակամարտության կարգավորումից». Hraparak.am

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մտահոգված է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, հատկապես Արցախի հետ կապված։ Այսօր Ճամբարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր, որ ինքը վերջին օրերին լավ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Այդ ակտիվությունը, հիշեցնենք, առաջացավ այն ժամանակ, երբ ազատամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան արցախյան պատերազմը։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ճամբարակում դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորեց նրան կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկել իրենց գործերով զբաղվելու։ «Առհասարակ Արցախի և արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատ երկդիմի էր և կեղծավոր։ Ակնհայտ է, որ նա մի կողմից փորձում է դիրքավորվել որպես արցախասեր, իրականում այսօրվա իր հայտարարությունը արցախատյաց հայտարարություն է, որի գինը դեռ, ցավոք սրտի, անկախ իշխանությունից՝ Հայաստանն ու Արցախը ստիպված են լինելու վճարել երկար։ Նա պետական գործիչ չէ։ Վարչապետն իր այսօրվա հայտարարությամբ ապացուցեց, որ նրան պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախից ու արցախյան հակամարտության կարգավորումից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

Մեր դիտարկմանը՝ առհասարակ Արցախի իշխանությունները կարո՞ղ են միջամտել Հայաստանի գործերին, Աշոտյանն ասաց․ «Նախ որտե՞ղ եք տեսել նման դեպք։ Բացի այդ, ո՞նց չարձագանքեն արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանի մրցակիցը նսեմացնում է արցախյան այն ճակատամարտը, որի մասնակիցներից ու կռվողներից մեկը ինքն է եղել։ Ո՞նց չպատասխանեն այդ մարդիկ, ո՞նց չհիշեցնեն իրենց այդ կռված մարդիկ, այդ հողը պահող մարդիկ։ Շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի այս ոճը, որը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր։ Մեծ վտանգ կա, որ Նիկոլն այս արցախատյաց հայտարարությամբ վերադարձնում է այդ բաժանումը։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում։ Նորից կրկնեմ՝ իրեն պետք է կիլոմետրերով հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որից ինքը ոչինչ չի հասկանում»։

hraparak.am



Նման նյութեր