Համբուրգում անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլերի տան վրա
Advertisement 1000 x 90

Համբուրգում անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլերի տան վրա

Համբուրգ քաղաքի արևմտյան մասում մի խումբ անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի տան վրա: Այդ մասին հայտնել է Spiegel հանդեսը:

Ինչպես գրում է հրատարակությունը, խումբը, որը բաղկացած էր մոտավորապես 14 մարդուց, նախ այրել է Շոլցի տան մոտ գտնվող ավտոմեքենայի անվադողը: Այնուհետև նրանք ներկով բանկաներ են նետել շենքի պատի վրա, ինչից հետո հեռացել են պատահարի վայրից:

Ներկայում ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում:

Հանդեսի տեղեկատվությամբ՝ Շոլցն ինքը հարձակման պահին տանը չէր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին նա ուղեւորվել է Բուենոս Այրես՝ G20-ի գագաթնաժողովին:



Նման նյութեր