«Իմ առաջին լուրջ տարաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացավ»
Advertisement 1000 x 90

«Իմ առաջին լուրջ տարաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացավ»

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ առաջին լուրջ տարաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացավ։ Նա հայտարարել է, որ Սերժի հագով կարված սահմանադրությունը, կեղծված հանրաքվեով ընդունված սահմանադրությունը, մեկ մարդու կողմից պատվիրված ու մեկ մարդու համար գրված սահմանադրությունը փոխելու կարիք չի տեսնում։ Թե ինչո՞ւ է նա այսպես կարծում՝ չգիտեմ։

Տրամաբանական բացատրություն չկար։ Սա ինձ տխրեցնում է։ Ես, իհարկե, շարունակում եմ ուրախանալ ապրիլ-մայիսյան հեղափոխությամբ։ Շարունակում եմ հպարտանալ դրանով։ Այն դարակազմիկ երեւույթ էր եւ անչափ դրական մեր ժողովրդի ու մեր երկրի համար։ Բայց ինչպե՞ս կարող ենք մենք ապրել, իսկ իշխանություններն էլ իշխանավարել ոչ թե մեզ համար, այլ Սերժի համար գրված սահմանադրությամբ»։

Իմ առաջին լուրջ տրաձայնությունը Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացավ։ Նա հայտարարել է, որ Սերժի հագով կարված…

Gepostet von Vardan Harutyunyan am Montag, 3. Dezember 2018



Նման նյութեր