Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում: