Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:
Այս մասին, ըստ tert.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Ալթունյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձոր ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդում» ու «Շենգավիթ» ԲԿ-ում:
«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: