Օսկար 2019-ը կարող է հաղորդավար չունենալ
Advertisement 1000 x 90

Օսկար 2019-ը կարող է հաղորդավար չունենալ

Դերասան, հումորիստ Քեվին Հարթն իր Twitter-յան էջում հայտարարել էր, որ չի վարելու Օսկար 2019 մրցանակաբաշխությունը:

«Variety»-ն գրում է, որ Կինոարվեստի և գիտության ակադեմիան (The Academy of Motion Pictures Arts & Sciences) Հարթին փոխարինելու տարբերակներ է մտածում:

Դրանցից մեկի համաձայն Օսկար 2019-ը կարող է մնալ առանց հաղորդավարի, կամ կընտրվեն մի քանի հայտնիներ, որոնք իրար փոխարինելով կվարեն մրցանակաբաշխությունը:

vnews.am