Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի նոր դեպք. Մասնագետները կոչ են անում տնային պահածոներ չուտել
Advertisement 1000 x 90

Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի նոր դեպք. Մասնագետները կոչ են անում տնային պահածոներ չուտել

Շիրակի մարզում գրանցվել է բոտուլիզմի նոր դեպք, որը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ տուժածը 50 տարեկան կին է:

Նրա մոտ բոտուլիզմի ախտանշաններ են հայտնվել տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղ ուտելուց հետո կարճ ժամանակ անց: Նրա ընտանիքի մյուս անդամները չեն հիվանդացել:

Հայաստանում 2018 թվականին ընդհանուր գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք՝ 23 տուժածով:

Բոտուլիզմը մահացու վտանգավոր հիվանդություն է, որի հարուցիչը Clostridium botullini բակտերիան է, որն ինքնին մարդու համար վտանգավոր չէ, սական թթվածնի քիչ պարունակությամբ միջավայրում  (օրինակ՝ պահածոներում) այն սկսում է թույներ արտադրել, որոնք օրգանիզմ ընկնելով՝ ստամոքսի լորձաթաղանթի և աղիների միջոցով արյան մեջ են ներծծվում և ախտահարում են նյարդային համակարգի տարբեր հատվածները, ինչը ժամանակին անցկացված բուժման բացակայության դեպքում կարող է մահվամբ ավարտվել:

Դեպքերի մեծ մասում բոտուլիզմի պատճառը տնային պայմաններում պահածոյացված սնկերն են ու բանջարեղենը: Արդյունաբերական արտադրության պահածոները վտանգավոր չեն, քանի որ գործարաններում բանջարեղենը մշակվում է շատ բարձր (Ցելսիուսի 1000-ից բարձր աստիճանի) ջերմաստիճանի պայմաններում, և բակտերիաները ոչնչանում են, իսկ տանը նման պայմանների ապահովումն անհնար է:

Բոտուլիզմից և դրա հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով խորհուրդ է տրվում.

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես՝ անմիջապես դիմել բժշկի:

med.news.am