Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հա, հասկացա։ Փաստորեն մեր երկրում ԿԳ նախարար, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզետներ, քաղաքապետեր, մարզպետարանի ու քաղաքապետարանի կրթության վարչություններ չկան, ու Չարենցավանի դպրոցի հիմնախնդրով անձամբ պետք է զբաղվեր հենց ՀՀ վարչապետը։
Կարծում եմ՝ վարչապետը պետք է դուրս գա ողորմած ու գթասիրտ արքայի դերից։ Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով, իսկ Կոտայքի մարզպետը պարկեշտ ու բանիմաց երիտասարդ է, դժվար թե չկարողանար այդ խնդիրը կարգավորել։
Ես չեմ պնդում, թե վարչապետը չպետք է զբաղվի ժողովրդի մանր-մունր խնդիրներով։ Ընդհակառակը՝ նա պետք է ապրի հենց այդ մանր-մունր հոգսերով։ Խնդիրը մի փոքր այլ է։
Այս տրամաբանությամբ մեր երկրում ոչ մի ինստիտուտ ու կառավարման միջին օղակ երբեք չի կայանա, քանի որ բարեգութ առաջնորդը որոշել է, որ բոլոր ինստիտուտների գործառույթները իրեն են վերապահված»։
Հա, հասկացա։ Փաստորեն մեր երկրում ԿԳ նախարար, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզետներ, քաղաքապետեր, մարզպետարանի ու…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Mittwoch, 12. Dezember 2018