Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Ճանապարհային ոստիկանություն, խնդրում եմ վերացնեք այն «բարդակը» և «բեսպրիդելը», որն այսօր է տիրում է Երևանի փողոցներում:
Արդեն ոչ միայն երկրորդ գծի վրա են կայանում, այլև հասել են երրորդ գիծ՝ մասնավորապես Սարյանի, Ամիրյանի վրա: Արդեն որերորդ դեպքն է, երբ «գոլդ համարանիշով ջպերը» խցանումների մեջ «4-րդ» գծով լույսերը թարթելով հանդիպակաց երթևեկության գոտի է դուրս գալիս ու լկտիաբար քշում վրադ ճակատային, որ լուսացույցի տակից նոր մտնեն երթևեկության 3-րդ գիծ:
Էլ չենք զարմանում, երբ կրկնակի հոծ գծով շրջադարձ են կատարում։
Հակառակ պարագայում ստիպված եմ լինելու գնել ճխլված Զապառոժեց մակնիշի մեքենա ու տառանով անցնել բոլոր դրանց վրայով: Այդ ընթացքում հնարավոր է զոհվի մի լավ մարդ ու մի վատ Զապառոժեց: Որովհետև ես չեմ ուզում «հաբրգած գոլդերի դարաշրջանը» նորից վերադառնա:
Եթե չեք կարողանում աշխատել, թողեք Զապառոժեցը աշխատի»:
Հարգելի Ճանապարհային Ոստիկանություն, խնդրում եմ վերացնեք այն «բարդակը» և «բեսպրիդելը», որն այսօր է տիրում է Երևանի…
Gepostet von Gohar Hayrapetyan am Mittwoch, 12. Dezember 2018