«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ սիրելի գործընկեր լրագրողներ, երեկ Գագիկ Ծառուկյանի անձնական հեռուստաընկերության եթերում ԱԺ ընտրություններում անվավերից քիչ ձայն հավաքած ինչ-որ քաղաքական ուժի տիկին երգել է քաղաքական կարապի իր երգը՝ լկտի սուտ հայտարարություններով և ջնջոցը ձեռքին սրբել է ուրիշի չմարսած դեբատը։
Սա նպատակ ունի շեղել Լուսավոր Հայաստանին իր օրակարգից։
Ըստ այդմ խնդրում ենք մեզնից մեկնաբանություն չխնդրել չքաղաքական չար բամբասանքների վերաբերյալ։
Շնորհակալություն
Հ.Գ Այս տիկինը վառ վկայությունն է այն թանկարժեք դասի, թե ինչպես չի կարելի սկսել զբաղվել քաղաքականությամբ՝ սեփական անձը մատաղ անելով»։