- Կտոր-կտոր կերեք փղին
Սա հաջողված պլանավորման և նպատակներին հասնելու տեխնիկան է: Մի թիմում արդյունավետ աշխատելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր փոքր ներդրումն օգնում ամբողջ թիմին շարժվել դեպի նպատակի իրականացումը: Դրա համար անհրաժեշտ է մեծ նպատակը բաժանել փոքր մասերի և քայլ առ քայլ հասնել հաջողության:
Այս մարտավարությունն աշխատում է կյանքի բոլոր բնագավառներում: Եթե դուք անընդհատ մտածեք միայն վերջնական նպատակի մասին, դուք միշտ կլինեք ամպերի մեջ և կտխրեք, որ իրականում դուք ոչինչ չունեք: Հակառակ դեպքում, եթե դուք կենտրոնանաք միայն փոքր խնդիրների վրա, դուք չեք կարողանա տեսնել մեծ պատկերը, և ձեզ կթվա, որ դուք դոփում եք մեկ տեղում:
Անհրաժեշտ է համատեղել երկուսն էլ: Սկսեք փոքր քայլերից, բայց մի մոռացեք, թե ինչ նպատակ եք հետապնդում:
- Վիզուալիզացրեք հաջողությունը
Ահա, թե ինչ է անհրաժեշտ ճիշտ վիզուալիզացիայի համար՝
- Ամեն ինչ պատկերացրեք, որքան հնարավոր է, պարզ և հստակ:
- Պտտեք գործողությունները ձեր մտքում, որպեսզի հասցնեք դրանք մեխանիկական կատարման:
- Եղեք լավատես: Մի մտածեք անհաջողությունների մասին և պատկերացրեք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է:
- Հիշեք հետևանքների մասին: Դուք չեք ցանկանում հիասթափեցնել ձեր սիրելիներին, կամ վախենում եք ձեր հետագա համբավի համար: Եթե կարծում եք, որ այնքան էլ չեք վստահում ձեր ոգու ուժին, պատկերացրեք ձեր ձախողման հետևանքները. Դա կօգնի ձեզ:
Նախքան հաջորդ կարևոր իրադարձությունը, նախապես մտածեք ձեր գործողությունները և պատկերացրեք, թե ինչպես ամեն ինչ կստացվի:
- Սովորեք ղեկավարել ձեր զգացմունքները
Այստեղ օգնում է 4, 4, 4 մեթոդը՝ շնչեք 4 վայրկյան, արտաշնչեք 4 վայրկյան և կրկնեք այս ամենը 4 անգամ:
Այս մեթոդը նման է մեդիտացիայում օգտագործվող շնչառական վարժություններին: Դրա էությունը նույնն է` օգնել ձեզ հանգստանալ: Բոլորը գիտեն, որ շտապելիս հնարավոր չէ որոշումներ կայացնել, բայց գործնականում դա կառավարելն այնքան էլ հեշտ չէ: Հաջորդ անգամ, երբ դուք հայտնվեք սթրեսային իրավիճակներում, մի քանի րոպե դադար տվեք, կենտրոնացեք շնչառության վրա:
- Փոխեք ձեր վերաբերմունքը
Ինչպես գիտեք, մի բաժակը կարող է կիսով չափ դատարկ կամ կիսով չափ լի լինել: Միայն ինքներս կարող եք որոշել, թե ինչպես եք ուզում տեսնել կյանքը: Հոգեբանորեն տոկուն մարդիկ փորձում են դրական կողմեր գտնել ամեն ինչում: Ինչո՞ւ, քանի որ նրանք գիտեն, որ բացասական մոտեցումը չի օգնի նրանց հասնել իրենց նպատակներին ավելի արագ: Դա միայն կխանգարի:
Իրավիճակի վերաբերյալ ձեր վերաբերմունքը փոխելու ունակությունը չափազանց կարևոր է հաջողված մասնագիտական կյանքի համար: Ի վերջո, երբ մենք լավատես ենք, մեր մոտիվացիան աճում է, և մենք ավելի ենք ներգրավվում աշխատանքային գործընթացներում:
- Վայելեք փոքր հաղթանակները
Մի մոռացեք ուրախացնել ձեզ: Դադարեք ինքներդ ձեզ տանջել՝ ասելով, որ դեռ ոչինչ չեք արել: Հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում պարզապես սկսում է թվալ, որ դուք երբեք որևէ բան չեք անի: Մոտիվացիան կընկնի, իսկ դուք միայն կհոգնեք և կզայրանաք:
Մի պահ կանգ առեք և մտածեք այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Նշեք փոքր հաղթանակները: Դրական էներգիան կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
- Ստեղծեք ճիշտ միջավայր
Թիմային աշխատանքը և վստահությունը հաջողությունների հիմքն են: Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր եք կամ հաջողակ, միայնակ դուք չեք կարողանա հասնել նույն արդյունքներին, ինչպես մյուսների հետ համագործակցելիս:
Շփվելով մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր տեսակետները և շահերը՝ դուք արագ կզարգանաք և կբարելավեք ձեր դիրքը: Ամենակարևորը՝ գտեք մարդկանց, ովքեր նման են ձեզ, բայց ունեն այլ հետաքրքրություններ ևս: Սա կօգնի անընդհատ սովորեցնել իրար:
Սիրարփի Աղաբաբյան