Առանց հսկողության տանը մնացած մանկահասակ երեխաները հրդեհի զոհ են դարձել
Advertisement 1000 x 90

Առանց հսկողության տանը մնացած մանկահասակ երեխաները հրդեհի զոհ են դարձել

Բաշկիրիայում բնակելի տանը բռնկված հրդեհի զոհ են դարձել 3 մանկահասակ երեխա։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այս գիշեր՝  գյուղերից մեկում. այրվել է բնակելի մասնավոր տներից մեկը։  Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելիս  հայտնաբերվել է երեք երեխայի մարմին, որոնցից 2-ը՝ 4 տարեկան, մեկը՝ 2 տարեկան։

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ երեխաները տանը միայնակ են եղել՝ առանց մեծահասակների հսկողության։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով՝  երկու եւ ավելի անձի  անզգուշությամբ մահ պատճառելը։

Բացի այդ՝ այս գիշեր հրդեհ է բռնկվել նաեւ Կազանում երկհարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում, որտեղ հայտնաբերվել է երեք դի, նրանց թվում 2017 թվականի ծնված մանկահասակ երեխայի։