Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է քննարկվի հասարակության հետ և հասարակությունն է լինելու որոշողը»: Հետո Փաշինյանը հայտարարեց, որ «Ալիևը կիրթ անձնավորության տպավորություն է թողել», հետո ասաց, որ «վերելակում «հրադադար» են պայմանավորվել»: Վերջերս Փաշինյանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «իշխանափոխությունից հետո իրենց կառավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ է առաջարկել և այն քննարկում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ»: Իսկ արդեն երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բացառիկ փոխըմբռնման են հասել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և արդեն հունվարին Զոհրաբ մնացականյանի հետ կքննարկեն խաղաղ կարգավորումը»:
Ուրեմն վերոնշյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալ քայլերը`
-Հրապարակային վիրավորել է Արցախի ղեկավարությանն ու մարտական Գեներալներին,
-Սասուն Միքայելյանի բերանով հայտարարել և հետո փոխարտգործնախարարի միջոցով հիմնավորել է, որ ««թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր նշանակություն ունի քան Արցախյան հերոսամարտը»,
-Պաշտոնից հեռացրել է Լևոն Մնացականյանին և Օգանովսկուն, որոնք ադրբեջանցիների ահն ու սարսափն էին,
-Իրեն խորհրդական է նշանակել ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկին,
-Ցանկանում է պաշտոնից հեռացնել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Իլհամն էլ իր «դաշնակցին» զուգահեռ կատարել է հետևյալ գործողությունները.
-Արցախի հետ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կառուցել է հարձակվողական նշանակության «աշտարակներ»,
-Նախիջևանի սահմանում կրճատել է միջդիրքային տարածությունը,
-Ողջունել է Փաշինյանի կողմից Արցախում կատարվող հակապետական գործողությունները,
-«Վերջին տարիների ընթացքում բացառիկ փոխըմբռնման է եկել Հայաստանի հետ» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Հ.Գ. Հիմա էս չոր փաստերը համադրեք ու երկու բան հիշեք` 1)Փաշինյանն ասում էր, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է «քննարկի» ժողովրդի հետ, բայց Մամեդյարովը գաղտնազերծեց իրականությունը, 2) Փաշինյանը բազմիցս ասել է, որ «մեզ մոտ փոխզիջման մասին խոսելուց առաջ հարցրեք Ադրբեջանին ինքն ի՞նչ է պատրաստ զիջել, իսկ Ադրբեջանն այս պահին ոչինչ պատրաստ չէ զիջել», դե հիմա հասկացեք, թե ինչ «փոխըմբռնման մասին է խոսում Մամեդյարովը:
Հ.Գ.2 Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու քան իշխանության կորուստը: Վենդետտա լինելու՛ ա: