Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարարության կողմից վարվող կադրային քաղաքականությունն ուղղակի տարակուսանք է առաջացնում:
Մարդուն ուղարկել են Չինաստանի լավագույն ռազմաբժշկական բուհերից մեկում սովորելու:
Վերջինս 3 տարի սովորելուց հետո ստացել է սրտաբանի որակավորում, պատրաստ է և ունակ իրականացնելու սրտի բարդ վիրահատություններ:
Այժմ վերադարձել է՝ ակնկալիքով, որ իր ստացած գիտելիքներին համարժեք նշանակում կստանա և կաշխատի:
Եվ ի՞նչ: Վերցրել ու նշանակել են հեռավոր հոսպիտալում որպես ընդունարանի պետ:
…Այսօր դիմել եմ պաշտպանության նախարարին՝ կից ներկայացնելով զինծառայողի կողմից նախարարին ուղղված զեկուցագիրը՝ իրեն զինված ուժերից արձակելու և պահեստազոր հաշվառման ուղարկելու մասին:
Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականությունը որոշող հարգարժա՛ն սպաներ, վերանայե՛ք Ձեր վարքագիծը:
Մարդկային ճակատագրերին Ձեր՝ մատների արանքով նայելու տխուր ձեռագրով մենք անվերադարձ կորցնում ենք մեր լավագույն կադրերին, ինչն անխուսափելիորեն ազդում է բանակի մարտունակության վրա»:
Պաշտպանության նախարարության կողմից վարվող կադրային քաղաքականությունն ուղղակի տարակուսանք է առաջացնում:Մարդուն ուղարկել…
Gepostet von Norayr Norikyan am Donnerstag, 20. Dezember 2018