Առավոտյան տատիկս զանգել էր շնորհավորելու «Մխիթար Գոշը»։ 86 տարեկան է, վաստակաշատ մանկավարժ։
Ասում է՝ մի խնդրանք ունեմ։ Ասում է՝ «էդ զզվելի Բուքից դուրս արի»։
Է՜հ, տատի ջան… Ես կարող եմ, է՞, դուրս գամ «էդ զզվելի Բուքից», որին ֆեյսբուք են ասում։ Բայց էդ «զզվելի Բուքը» արդեն էլ մեր մեջից դժվար դուրս գա։
[որքան հասկացա, տատիկս նույնպես իմ ընթերցողների թվում է, և հուսով եմ՝ ներող կլինի խնդրանքը չկատարելու համար]