Երեկ նեոհեթանոսները նշել են Միհրի ծննդյան օրը
Advertisement 1000 x 90

Երեկ նեոհեթանոսները նշել են Միհրի ծննդյան օրը

Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկ.23) Հայկեան Սրբազան Տոմարի համաձայն Բարեփառ Միհր Դիցի ծննդյան՝ Արեւագալի տոնն է:
Արդարադատ և Բարեփառ Միհրի ծնունդը բոլոր Արեւորդիներին շնորհավոր լինի:

Նոր սերնդի հոգիներում վառենք Միհրի սրբազան հուրը, որը նրանց կմաքրի բոլոր օտարածին և կեղծ հավատալիքներից և ազգին կրկին լուսավոր օրեր կշնորհի:

Հայկեան սրբազան ավանդության համաձայն, Արեւագալի տոնին, Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արեւորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները, ի նշան սրբության, օրհնության և խաղաղության:

#Արեւորդիներ
#ՄԻՀՐ

Քուրմ Յարութ Առաքելեան