«Ոմանք այս երիտասարդի ձիրգն առ օդային տարերք կարող են բացատրել նրա էմպիրիկ ունակությամբ, ոմանք՝ չտեսությամբ, սակայն խնդրո առարկան չի փոխվում»
Advertisement 1000 x 90

«Ոմանք այս երիտասարդի ձիրգն առ օդային տարերք կարող են բացատրել նրա էմպիրիկ ունակությամբ, ոմանք՝ չտեսությամբ, սակայն խնդրո առարկան չի փոխվում»

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ ամենայնի՝ այս սքանչելի անհատը մոտ ապագայում կդառնա Ազգային ժողովի խոսնակ։ Հիշեցնեմ, որ մինչ այդ նա շուրջ 7 ամիս ՀՀ առաջին փոխվարչապետն էր՝ հին համակարգում վարճապետի էկվիվալենտը։

Ու հոգ չէ, որ մի քանի բան կարելի է նշել, որով Արարատ Միրզոյանն աչքի է ընկել այս ամիսների ընթացքում․

1․ Ոչ ամենախարիզմատիկ արտաքինը խարիզմատիկ թրաշամանուկական մորուքով ափգրեյդ անելը։

2․ Փոշեկուլ անելիս լուսանկարվելը։

3․ Առաջին բորտը անհասկանալի կոնտինգենտով լցնելն ու Դուշանբե թռնելը։

4․ Ուղղաթիռով Ստեփանակերտից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂՀ Մարտունի քաղաք թռնելը․․․ ընկերոջ հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու։

Ոմանք այս երիտասարդի ձիրգն առ օդային տարերք կարող են բացատրել նրա էմպիրիկ ունակությամբ, ոմանք՝ չտեսությամբ, սակայն խնդրո առարկան չի փոխվում․ ՀՀ պատմության թերևս ամենաանպիտան բարձրաստիճան պետպաշտոնյաներից մեկը կշարունակի պաշտոնավարել ոչ պակաս բարձր պաշտոնում։ Շնորհակալություն քեզ, պարո՛ն Փաշինյան, դու իրոք ամենաարդար բանն ես, որ եղել է մեր ժողովրդի հետ»։

#ՈչխարՊահեք
#ԿախարդականՄուտիտը