Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»:
Սանտիագո Սոլարիի ֆուտբոլիստները պարտություն կրեցին 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Վիլիան Ժոզեն՝ 12-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը;
Մադրիդցիները սկսեցին ամբողջ ուժով գրոհել: Մի շարք գրոհները չտվեցին իրենց արդյունքը, փոխարենը 61-րդ րոպեին դաշտից հեռավեց Լուկաս Վասկեսը՝ իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստով:
Հյուրերը օգտվեցին քանակական առավելությունից: 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պարդոն և վճռեց հանդիպման ելքը:
«Ռեալը» մնում է 30 միավորով 5-րդ տեղում: «Ռեալ Սոսյեդադը» 22 միավորով 11-րդն է: