Ի՞նչ նպատակներով են Հնդկաստանի քաղաքացիները եկել Հայաստան. պարզաբանում է ԱԱԾ-ն. armlur.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ նպատակներով են Հնդկաստանի քաղաքացիները եկել Հայաստան. պարզաբանում է ԱԱԾ-ն. armlur.am

Հասարակության շրջանում տարածված լուրերի համաձայն 2018 թվականին մեր երկրում գրանցվեց Հնդկաստանի քաղաքացիների աննախադեպ ներհոսք: Մամուլում անգամ հրապարակումներ եղան, որ անցած տարվա ընթացքում ՀՀ է ժամանել ավելի քան 30 հազար Հնդկաստանի քաղաքացի: ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի մասով դիմեց ԱԱԾ լրատվական բաժին` հետաքրքրվելով, թե արդյոք այդ տվյալը ճի՞շտ է, որքան Հնդկաստանի քաղաքացի է ժամանել Հայաստանի Հանրապետություն և նրանց ո՞ր մասն է արդեն իսկ մեկնել Հայաստանից:

Ի պատասխան ԱԱԾ լրատվականից ArmLur.am-ին հայտնեցին.  «ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիների թիվը 2018 թվականին կազմել է 29.539, որից շուրջ 26․000-ը նույն տարում մեկնել է, իսկ մոտ 3600-ն առայժմ ՀՀ-ում է»: Մեր այն հարցին` ունե՞նք արդյոք տվյալներ՝ հիմնականում ի՞նչ նպատակներով են գալիս Հնդկաստանի քաղաքացիները, ԱԱԾ-ից պատասխանեցին. «Ստացված տվյալների ուսումնասիրությունը և համադրումը ցույց են տալիս, որ 2018 թվականին ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար դիմած Հնդկաստանի քաղաքացիների հիմնական մասը ՀՀ բուհ-երի ուսանողներ են կամ ՀՀ տարբեր ձեռնարկություններում աշխատող և որակավորում ունեցող մասնագետներ»:

armlur.am