Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Հավանաբար սրա մասին տարբեր լրատվամիջոցներով արդեն լսել եք, բայց քանի որ սա շատ կարևոր է մեկ անգամ էլ ես գրեմ, հետո չասեն, բա որ գիտեիք ինչի չէիք ասում:
Համաշխարհային Բանկի նոր հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» հաշվետվության մեջ Հայաստանի մասին գրված է հետևյալը`«Increases in policy uncertainty could undermine confidence in the region and impact growth. A slowdown or reversal of ongoing structural reforms remains a risk in many countries in the region, especially in Armenia, Azerbaijan, Belarus, Ukraine, and Turkey».
Սրանով ասվում է, որ ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը ռիսկ է հանդիսանում նաև Հայաստանում: Եվ քաղաքականություններում անորոշությունը կարող է աճի վրա բացասական ազդել:
Կառուցվածքային բարեփոխումների կարևորության մասին (սա հիմնականում հանրային կառավարման մասին է) հեղափոխությունից ի վեր տարբեր առիթներով տարբեր շրջանակներում խոսել եմ:
Ցավոք պետք է ասեմ, որ քաղաքական մակարդակում սրա կարևորության գիտակցումը այս պահին չկա, այլապես արդեն պետք է ունենաինք հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն և գործողությունների ծրագիր:
Հետևաբար սրա ձախողումը, իմ կարծիքով ունի մեծ հավանականություն: Սա է արձանագրել նաև Համաշխարհային Բանկը (իմ կարծիքով ՀԲ-ն շատ մեղմ ա գրել):
Բարեփոխումների ձախողումը կնշանակի ռեսուրսների վատնման շարունակականություն և նաև բացասական ազդեցություն տնտեսական աճի վրա:
Հաշվետվությունը կարող եք գտնել այս հղումով»: